Հուլիսի 1 -ին Mezzo Club ում տեղի կունենա ռեփ կատարող, հասարակական գործիչ NAY 374 (Դաւիթ Աղաջանեան) -ի «NAYMESIS» բարեգործական համերգը music band -ի հետ։

Համերգից գոյացած գումարով Երեւանում կկառուցվի WORKOUT մեծ մարզահրապարակ, որը կլինի սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար հարմարություն ունեցող Հայաստանի առաջին մարզահրապարակը։ Տոմսերի համար +374 98 206 206 / 010 524 211:

NAY 374 (Դաւիթ Աղաջանեան)՝ հանդիսանում է Հայաստանում հիփ-հոփ մշակույթի հիմնադիրներից մեկը։ 2014 -ից ակտիվ զբաղվում է հասարակական գործունեությամբ, որպես նախաձեռնող, կազմակերպիչ։ Գործունեությունը հիմնականում ծավալում է Երևանում և Մոսկվայում։ 2016 -ին Մոսկվայում հիմնադրում է Տիր հայագիտական կենտրոնը։ Վերջին պատերազմի առաջին օրվանից եղել է Հայաստանում ու իրականացրել կարևոր հայապահպան ու հումանիտար գործունեություն։ «Քողարկող ցանցեր» նախաձեռնության հիմնադիրն է, ինչը մեծ հանրային հնչեղություն ստացավ ու հասավ աննախադեպ չափերի։

623