Հայտնի են դարձել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի բոլոր զույգ մրցակիցները, որը տեղի է ունենում 11 քաղաքներում։

Չորեքշաբթի օրը ավարտվեց ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլը: Իտալիայի (9 միավոր), Ուելսի (4) և Շվեյցարիայի (4) թիմերը A խմբից դուրս եկան փլեյ-օֆֆ, B խմբից՝ Բելգիան (9) և Դանիան (3), C խմբից՝ հոլանդացիները (9), ավստրիացիները (6) և ուկրաինացիները (3), D խմբից՝ Անգլիայի (7), Խորվաթիայի (4) և Չեխիայի (4) հավաքականները, E խմբից՝ շվեդները (7) և իսպանացիները (5), F խմբից՝ Ֆրանսիան (5), Գերմանիան (4) և Պորտուգալիան (4): 

1/8 եզրափակիչը կմեկնարկի հունիսի 26-ին Ուելս-Դանիա Ամստերդամում և Իտալիա-Ավստրիա Լոնդոնում:

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի մնացած զույգերը հետևյալն են.

Հունիսի 27
Նիդեռլանդներ - Չեխիա (Բուդապեշտ)
Բելգիա - Պորտուգալիա (Սևիլիա)
Հունիսի 28
Խորվաթիա - Իսպանիա (Կոպենհագեն)
Ֆրանսիա - Շվեյցարիա (Բուխարեստ)
Հունիսի 29
Անգլիա - Գերմանիա (Լոնդոն)
Շվեդիա - Ուկրաինա (Գլազգո):

2762