Համացանցում և լրատվամիջոցներում վերջին օրերին ակտիվորեն տարածվում էր տեսանյութ, որը վերնագրված էր՝ «Զինծառայողները քվեախցիկից պատրաստի ծրար են վերցրել և դուրս եկել»։ Տեսանյութում երևում էր անհայտ տեղամասի տեսախցիկի տեսագրության մի հատված, որը  ներկայացվում էր որպես զինծառայողների ուղղորդված քվեարկության ապացույց։

Տեսանյութը տարածել էին Sputnik ArmeniaAntifake.amPastinfo.amYerevan.Today լրատվականները, ինչպես նաև մի շարք տելեգրամյան ալիքներ։ 

Հրապարակումներում, մասնավորապես, նշվում էր, որ «քվեարկության ընթացքը տևում է մի քանի վայրկյան, քանի որ զինծառայողների միակ գործողությունը քվեաթերթիկով պատրաստի ծրարը վերցնելն ու դուրս գալն է»։

Տարածվող հրապարակումներից և ոչ մեկում, սակայն, չէր նշվում տեսանյութում երևացող տեղամասի համարը։

Հունիսի 24-ին գլխավոր դատախազությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ տեսանյութը վերցվել է ուսումնասիրության՝ նյութեր նախապատրաստելու համար, իսկ տեղն ու ժամանակը դեռևս անհայտ են։

«Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությանը՝ փորձելով գտնել տվյալ տեղամասն ու տեսանյութն ամբողջությամբ։ 

Դիտորդական առաքելությունը ռուսաստանյան «Գոլոս» իրավապաշտպան ՀԿ-ի հետ միասին, անցնելով բոլոր տեղամասերի տեսանյութերով, կարողացել է հայտնաբերել տեսանյութում երևացող տեղամասը և ամբողջական տեսանյութը, որը փոխանցվել է մեզ ուսումնասիրության։ 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

2880