«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են քողարկված թմրամիջոց ատամի մածուկի մեջ

Սույն թվականի հունիսի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ռենտգեն սարքով զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ի անվամբ քաղաքացի Ս. Հ.-ի կողմից բերված հանձնուքը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ զննության արդյունքում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 2,84 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված՝ քողարկված ատամի մածուկի մեջ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
29 Հունիս, 2021 00:59
1862
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս
17 Ապրիլ, 2025 12:29
«Արմավիր» ՔԿՀ ծառայողները տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են կանեփի սերմնահատիկներ
12 Փետրվար, 2025 10:43
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր կասկածելի զանգվածներ
23 Հունվար, 2025 19:40
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները նույն օրվա ընթացքում կանխել են թմրամիջոցին նմանվող զանգվածների ներթափանցման 2 դեպք
25 Օգոստոս, 2023 22:18
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին տարված սառնարանից հայտնաբերվել է հինգ տասնյակից ավելի բջջային հեռախոս
09 Փետրվար, 2022 23:38
«Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձին փորձել են փոխանցել մեթամֆետամին
25 Հունվար, 2022 01:39