Կասեցվել է հրուշակեղենի և հացամթերքի արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Ազնիվ Թումբարյանին պատկանող հրուշակեղենի և հացամթերքի արտադրամասի գործունեությունը (Արարատի մարզ, քաղաք Արարատ):
Նման որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքը, համաձայն որի՝ վերոնշյալ արտադրությունում կոպտորեն խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարբերական բժշկական զննությունների: Չեն կատարվել նաև դեռատիզացիոն աշխատանքներ:
Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայտնաբերված խախտումները վերացնելու համար, սահմանվել է ժամկետ:
30 Հունիս, 2021 15:49
1802
Հրդեհ Երևանի Րաֆֆու փողոցի հրուշակեղենի պահեստում
21 Մարտ, 2021 22:56
COP17-ի շրջանակում հոկտեմբերի 31-ին Երևանում երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ կլինեն
30 Հոկտեմբեր, 2026 12:34
Սևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ
30 Հոկտեմբեր, 2026 12:22
Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը
29 Հոկտեմբեր, 2026 22:38
Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
17 Հոկտեմբեր, 2026 16:46
Մերձավան գյուղի կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել
22 Փետրվար, 2026 20:23
Գյումրիում կասեցվել է մսամթերքի արտադրամասի գործունեությունը
24 Դեկտեմբեր, 2025 12:30