ԵՎՐՈ2020․ Ժոզե Մոուրինյոն կանխատեսումներ է արել
Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրո2020-ի 1/4 եզրափակիչ խաղերի վերաբերյալ իր կանխատեսումներն է արել:
«Անգլիան հաստատ կիսաեզրափակիչ դուրս կգա: Ես կասեի, որ Դանիան էլ կհաղթահարի Չեխիայի արգելքը: Բելգիա– Իտալիա՞. մեծ խնդիր է այս խաղի մասին կարծիք ասելը: Եթե չասեմ, որ Իտալիան է հաղթելու, վաղը ինձ կսպանեն, դրա համար էլ ես կասեմ Իտալիա: Կարծում եմ՝ Իսպանիան էլ կհաղթի Շվեյցարիային, բայց դա էլ մեծ խաղ է»,– Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում Երևանի ժամանակով 20։00 կկայանա Շվեյցարիա-Իսպանիա և Մյունխենում ժամը 23։00 Բելգիա-Իտալիա հանդիպումները։
02 Հուլիս, 2021 14:54
9735