Իտալիան դուրս եկավ ԵՎՐՈ 2020 կիսաեզրափակիչ։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկեց քառորդ եզրափակիչը: Մյունխենի արենայում պայքարի մեջ են մտել Բելգիայի և Իտալիայի հավաքականները։ 

Մյունխենում տեղի ունեցած հանդիպման հիմանական և լրացուցիչ ժամանակում խաղն ավարտվեց 1։2 հաշվով հօգուտ Իտալիայի։ 

Առաջին խաղակեսում Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլա Բարելլան 31-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, այնուհետև հարձակվող Լորենցո Իսինյեն 43-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը դարձնելով 2։0։

Սակայն առաջին խաղակեսի վերջին րոպեներին Բելգիայի հավաքականի 28-ամյա հարձակվող Ռոմելո Լուկակոն 11 մետրանոց հարվածով հաշիվը դարձրեց 1։2։ 

Երկրորդ խաղակեսին Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան ստացավ ոտքի վնասվածք, նրան փոխարինման դուրս եկավ Էմմերսոնը։ 

Բարելլա 31, Իսինյե 43, Լուկակո 45:

Տեսանյութ

Կիսաեզրափակիչում Իտալիան հուլիսի 6–ին Լոնդոնում կմրցի Իսպանիայի հետ, որը պայքարից դուրս է թողել շվեյցարացիներին։  

 

1428