ԱՀ ԱԱԾ֊ն, արձագանքելով ժամեր առաջ «ֆեյսբուք» սոցիալական ցանցում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից տարածված հայատառ այն գրառմանը, թե իբր ԱՀ ՊԲ֊ ն Արցախի բնակիչներին նախազգուշացնում է պատրաստ լինել «արտակարգ տարհանման», հորդորում է չտրվել սադրանքների և զերծ մնալ չճշտված լուրեր տարածելուց։

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, հաշվի առնելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից վերջին շրջանում ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձերը, կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,֊ ասված է ԱԱԾ տարածած հայտարարության մեջ:

642