Խորհըրդարանական ընտրություններն այլևս պատմություն են։ Հաշված օրեր հետո ձևավորվելու է նոր կառավարություն, որն արդեն թավշյա մանդատը փոխարինել է պողպատով։ Ասել է թե` պետությունը թևակոխելու է օրենքի և օրինականության դիկտատուրա հաստատելու փուլ, որն այլընտրանք չունի։

Չնայած իշխանության ստանձնած պողպատյա մանդատին՝ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը համերաշխության և միասնականության ձեռք է մեկնել ընդդիմությանը` իր համակիրներով հանդերձ։

Սակայն վերջիններս սկսել են մանիպուլյացիներ անել, թե իբր իշխանությունը համերաշխության կոչեր է անում, սակայն պողպատյա մանդատն է գործի դնում, պատժելու գործընթացներ է սկսում։

Քաղաքական դաշտում տեղի է ունեցել լյուստրացիա և պետության ու ժողովրդի առաջ ենթադրյալ հանցանքներ կատարած անձինք հավաքվել են մի քաղաքական տանիքի տակ, ավելին` նրանցից ոմանք վերցրել են ԱԺ մանդատները անձեռնմխելի դառնալու ակնկալիքով։

Եթե հաշվի առնենք , որ Հայաստանը խորհրդարանական կառավարմամբ պետություն է, ապա համագործակցության մասին Փաշինյանի կոչը լիովին տրամաբանական է մարտահրավերներին միասնաբար դիմակալելու տեսակետից։ Միևնույն ժամանակ այն չէր կարող վերաբերել օրենքի և օրինականության շրջանցմանը և ինդուլգենցիաներ բաժանելուն, ինչպես ժողովրդին փորձում է ներկայացնել ընդդիմությունը։ Որքան մեծանա օրենքի գերակայության ճնշումը, այնքան ահագնանալու է ընդդիմադիր այս հատվածի աղմուկն այն մասին, որ իրենց հանդեպ տեղի են ունենում քաղաքական ճնշումներ։ Դատելով հետընտրական հայտարարություններից՝ Փաշինյանը չի պատրաստվում տեղի տալ և ամբողջ գործիքակազմով կիրառելու է պողպատյա մանդատը, իսկ համերաշխության ու միասնականության տեսակետից գնդակն ընդդիմության դաշտում է։

1894