Կոթի գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Հուլիսի 6-ին, ժամը 20։14-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկևանի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 7-ին, ժամը 03։08-ին, մարվել՝ 03։59-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն և հրդեհաշիջում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 32 փրկարար ծառայող և Կոթի գյուղի 15 բնակիչ:
07 Հուլիս, 2021 14:08
999
Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են 1 կմ-ից
15 Հուլիս, 2025 00:13
Չարենցավան քաղաքի չգործող գործարանի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
14 Հուլիս, 2025 10:16
Հրդեհ Աշտարակ քաղաքում
11 Հուլիս, 2025 11:10
Կոթի գյուղում 2 տուն է այրվել
26 Նոյեմբեր, 2024 01:19
Տավուշի մարզի Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
19 Նոյեմբեր, 2024 15:05
Հրդեհ Կոթի գյուղում
08 Նոյեմբեր, 2024 17:07
Արտասովոր ամպրոպային ամպեր Կողբ գյուղում․ Գագիկ Սուրենյան․ լուսանկար
15 Հուլիս, 2025 20:26
Դաշտավան գյուղի բնակչի բակում հայտնաբերվել է կանեփի 254 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթ
04 Հուլիս, 2025 21:32
Արագածոտն գյուղում գործող «Ագրո-Պրո» ՓԲԸ-ին պատկանող «Ինտենսիվ այգիներ» արտադրամասի տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին
02 Հուլիս, 2025 11:27