Պարտադիր ժամկետային զինծառայողների հերթական խումբն է զորացրվել

Հուլիսի 7-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։
Իր խոսքում զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել ծառայության ընթացքում բարձր կարգապահություն ցուցաբերած և հրամկազմի կողմից գերազանց գնահատականի արժանացած զինծառայողներին։
Հանդիսավոր արարողությունը համերգով եզրափակել է մարզային մշակութային կենտրոնի երգի-պարի համույթը։
07 Հուլիս, 2021 22:18
663
Ժամկետային զինծառայողներին պետք է տալ անվճար ուսման և առողջապահական ապահովության հնարավորություն. Ալեքսանյան
13 Հունիս, 2025 13:05
Ժամկետային զինծառայող Անդրանիկ Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
21 Նոյեմբեր, 2024 03:45
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ
10 Նոյեմբեր, 2022 23:16