Վարակաբանը` բազմաթիվ մարդկանց կյանքեր խլած սպիրտի մասին
«Տեխնիկական սպիրտը հիմնականում մեթիլ սպիրտն է, որը թունավոր նյութ է, եւ կախված անհատի օգտագործման քանակից` շատ հաճախ բերում է թունավորման»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց վարակաբան Արմեն Օհանյանը, անդրադառնալով այս օրերին բազմաթիվ քաղաքացիների թումավորման եւ մահվան պատճառ հանդիսացած չարաբաստիկ օղուն։
«Տեխնիկական սպիրտը խմելու համար ոչ ոք չի օգտագործում, տեխնիկական սպիրտը այդ նպատակի համար մահացու թունավոր նյութ է»,- հավելեց վարակաբանը, միաժամանակ ընդգծելով, որ դեղատներում վաճառվող սպիրտը, ի տարբերություն տեխնիկականի, էթիլ տեսակի է:
Հիշեցնենք` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզում գրանցվել է ալկոհոլային թունավորման 27 դեպք, որից 14-ը՝ մահվան ելքով:
02 Սեպտեմբեր, 2020 17:24
2948
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17 Մայիս, 2026 18:04
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ․ տեսանյութ
02 Ապրիլ, 2026 19:42
Ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ
05 Սեպտեմբեր, 2025 14:40
Կոնյակի սպիրտ արտահանողներին կտրամադրվի պետական աջակցություն
27 Հունիս, 2024 17:37
Հայկական ալկոգելում մեթիլ սպիրտի առկայության մասին. ՇՎՏՄ
22 Սեպտեմբեր, 2020 19:22
Որքանո՞վ է վտանգավոր մեթիլ սպիրտով ալկոգելը. մասնագետներ
15 Սեպտեմբեր, 2020 20:27