Երկար տարիների դադարից հետո կրկին Հայաստան է ժամանել բռնցքամարտի միջազգային կառույցի՝ AIBA-ի  նախագահը: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը  Օլիմպավանում հանդիել է հայկական բռնցքամարտի ներկայացուցիչների հետ ու քննարկել բազմաթիվ հարցեր:

Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիան:

«Ումար Կրեմլյովի Հայաստան գալու նպատակը ,  ոչ միայն  հայկական բռնցքամարտի պայմաններին ծանոթանալն էր այլև  Հայաստանում որևէ տարիքային խմբի Եվրոպայի առաջնություն  անցկացնելու հեռանկարը քննարկելը: ԱԻԲԱ-ի նախագահը առաջիկա ծրագրերը քննարկել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի և ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ»:

3034