Մեկնարկել են Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական  թատրոնի հյուրախաղերը Ջավախքում: Հուլիսի 12-ին  դերասանախումբը հանդիպել է Հեշտիայի հանդիսատեսին` բացօթյա  համերգի շրջանակում:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն «Ալիքի մեդիայի» հետ զրույցում ասել է, որ թատրոնի գերխնդիրը հայաշատ գյուղերում մշտապես ներկա լինելն է, քանի որ Թիֆլիսի հայկական թատրոնը պետք է պահվի` ելնելով Ջավախքի հանդիսատեսից.

«Թիֆլիսի հայկական թատրոնը միայն Թիֆլիսի հանդիսատեսի համար չէ: Դրա համար ենք այս տարբերակն ընտրել: Քանի որ դահլիճում խաղալ թույլ չի տրվում, բացօթյա ենք ներկայանում` ուրախ զվարճալի ծրագրով: Հետագայում, երբ այս հիվանդությունն անցնի, հաճախ ենք գալու, որ հանդիսատեսը թատրոնի կարոտ չլինի»:

Բայանդուրյանն ասել է, որ կանոնավոր խաղացանկի անցնելուց հետո Թբիլիսիի հայկական դրամատիկականը  Ջավախքում տարեկան 12 ներկայացում է խաղալու:

1103