
«Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ահազանգում են, որ Հանրապետության 46 հասցեի շենքը քանդվելու է եւ պատմամշակութային նշանակություն ունեցող շինությունից մնալու է միայն ճակատային հատվածը»: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստին բարձրաձայնեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գիրգոր Երիցյանը:
Նա նաեւ խնդրեց, որ եթե ավագանու անդամներից կան խնդրին տեղյակ անձինք, ապա խոսեն ու պարզաբանեն: «Չնայած գիտենք, «Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) ախագիծը քաղաքապետարանինը չէ, բայց քանի որ Երեւանում գտնվող է Երեւան համայնքը նույնպես այս մասով ասելիք պիտի ունենա»,-ասաց Երիցյանը: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ արձագանքեց, կա հստակ մարմին, որը պատասխանատու է այդ հարցում, այն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է:
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանն էլ ասաց՝ Հանրապետության 46 հասցեի վերաբերյալ քանդման թույլտվությունը քաղաքապետարանը չի տվել:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանն էլ նշեց. «Եկեք արձանագրենք, որ քանդման թույլտվություն չկա, այս շենքի հետ կապված ցանկացած աշխատանք կլինի ապօրինի: Եթե կառուցապատողը քանդման աշխատանքներ սկսի, խնդրում եմ՝ մեր նոր պարեկային ծառայությունն ուշադիր լինի եւ թույլ չտա առանց թույլտվության քանդման աշխատանքներ կատարվեն: