Կրտսեր տարիքի բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչներ Արթուր Մելքումյանի և Արմեն Բաղդասարյանի գլխավորությամբ 18 մարզիկով երկշաբաթյան ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Մեր ընտրանին նախապատրաստվում է օգոստոսի 10-ից 21-ը Բոսնա և Հերցոգովինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ծաղկաձորյան հավաքի ժամանակ մարզչական կազմը շեշտը դրել է հիմնականում մարզիկների ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու վրա: Այս հավաքից հետո մեր պատանի բռնցքամարտիկները մեկ հավաք էլ կանցկացնեն Օլիմպավանում: Ամենայն հավանականությամբ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 16 տղա և 2 աղջիկ:

3712