
Թերևս գաղտնիք չէ, որ երեխաներից ոչ բոլորն են սիրում, երբ կտրում կամ հարդարում են իրենց մազերը, համոզելու և նրանց վարսերը խնամելու համար հատուկ մոտեցում է պահանջվում, իսկ այս հարցում ծնողներին արդեն կարող է օգնել նորաբաց «AVDALYAN KIDS» մանկական գեղեցկության սրահը: Միայն երեխաների համար նախատեսված այս սրահը գտնվում է նորաբաց «ԷՐԵԲՈՒՆԻ ՄՈԼ» առևտրաժամանցային կենտրոնում՝ Էրեբունու փող., 17/1 հասցեով:
Սրահը քաղաքի այս հատվածում բացառիկ է իր տեսակով, տեխնիկական հագեցվածությամբ եւ պրոֆեսիոնալ աշխատակազմով: Ի սկզբանե առաջնահերթ նշանակություն տալով հենց բարձրորակ սպասարկմանը եւ երեխաների հարմարավետությանը՝ սրահի հիմնադիր Անի Ավդալյանը երեխաների համար ստեղծել է հեքիաթային իրականություն: Այնտեղ սպասարկումն իրականացվում է նորաոճ, գունավոր միջավայրում։ Տղաները սպասարկվում են մեքենա հիշեցնող նստարանների վրա, աղջիկների հատվածում արքայադստերը բնորոշ գույներ ու վառ իրականություն է տիրում: Յուրաքանչյուր հաճախորդի գրպանին համապատասխան գներից բացի, սրահն ունի նաև մեկ կարևոր նախապայման, որն է անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ: Երեխաների համար հարդարվելն այստեղ կարող է դառնալ գունավոր եւ հաճելի ապրումների առիթ: