Սոչիում ընթացող մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին։ Աշխարհի գավաթի եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան խաղալու հավակնորդների մրցաշարում։

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին պարտիան` հաղթանակ տանելով Խորվաթիայի ներկայացուցիչ Անտե Բրկիչի նկատմամբ:

Հայաստանի չեմպիոնը խաղում էր սպիտակներով և համառ պայքարում 49-րդ քայլում հաղթեց պարտիան: Վաղը`հուլիսի 23-ին, մրցակիցները պետք է խաղան երկրորդ «դասական» պարտիան։

Հուլիսի 20–ին Հայկ Մարտիրոսյանը թայ-բրեյքում 1,5-0,5 հաշվով հաղթել էր Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիար Մամեդյարովին և նվաճել աշխարհի գավաթի 4-րդ շրջանի ուղեգիր:

Երրորդ փուլի արդյունքներով Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի էր խաղացել Մամեդյարովի հետ։ Հաղթողին որոշելու համար կարիք էր զգացվել լրացուցիչ մրցախաղերի։



Աղբյուր՝ armeniasputnik.am



 

1414