Հեպատիտ C-ի էլիմինացիայի ծրագիրն իրականացվելու է 3 Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում այսուհետև կատարվելու են մորից երեխային ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի և սիֆիլիսի փոխանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ:

Այս մասին «Արմենպրես»–ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակասել է  ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը:

«Ձևավորվել է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, որի գործառույթների մեջ է մտնում ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը, այլ նաև որոշ հիվանդությունների վերացման մեթոդների մշակումը (էլիմինացիա): Այս համատեքստում շատ կարևոր է, որ երկու կազմակերպություն միավորվել են»,- նշել է Մադոյանը:

Նրա խոսքով՝ այժմ աշխատում են միասնական տեսլականի վրա,  արդեն ուրվագծված են որոշ ուղղություններ, որոնց շուրջ աշխատանքներ են տարվում։

«Հեպատիտ C-ի էլիմինացիայի ծրագիրն իրականացնելու է մեր ազգային կենտրոնը, բացի այդ, մորից երեխային  ՄԻԱՎ-ի, հեպատիտ B-ի և սիֆիլիսի փոխանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումներ ենք իրականացնելու։ Հայաստանը՝ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման բացառման առումով լուրջ հաջողությունների է հասել, և այդ փորձը մենք տարածելու ենք նաև այլ վարակների վրա»,- ընդգծել է  Մադոյանը։

946