Մոտոցիկլով վթարի է ենթարկվել և զոհվել նկարիչ Արարատ Ալեքսանյանը: Նա 30 տարեկան էր, բնակվում էր Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

Տեղեկությունը «Հայկական ժամանակին» հաստատեցին ոստիկանությունից՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել երկու օր առաջ:

«Հուլիսի 24-ին՝ ժամը 03:00-ին, Վանաձորի Վարդանանց փողոցում նկարչի վարած մոտոցիկլը անհայտ հանգամանքներում վրաերթի է ենթարկվել, ինչի հետեւանքով Արարատ Ալեքսանյանը մահացել է»:

Ոստիկանությունից նաև տեղեկացրին, որ վթարի ենթարկող մեքենայի վարորդը հայտնաբերվել է. «Ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանության Տարոնի բաժին է ներկայացել 34-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ ժամը 03:00-ի սահմաններում Վարդանանց փողոցում իր «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով հարբած լինելու եւ ղեկին քնելու պատճառով բախվել է մոտոցիկլին եւ դեպքի վայրից դիմել փախուստի, ապա՝ մեքենան թաքցրել Վանաձոր քաղաքի մերձակա անտառում: Ավտոմեքենան հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն»,- մանրամասնեցին ոստիկանությունից»:

2476