Այսօր՝ հուլիսի 26-ին,  ավտովթար  է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Volkswagen  Golf մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել քարերին, մի քանի ծառերի և հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով  5 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի  բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:

 Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Կառլեն Բաղյանն ու Մայիս Բադոյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  Կ. Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ  խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները  ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և  3 անչափահաս երեխաները: 

381