Այսօր, գործադիրի նիստին, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի պահվածքի մասին։

«Հայաստանը բազմիցս ընդգծել է իր պատրաստակամությունը ցանկացած պահին սկսելու բանակցային գործընթացը ԵԱՀԿ առաջարկվող ֆորմատով։ Այսուհանդերձ, Ադրբեջանը իր բոլոր գործողություններով փորձում է խափանել երկխոսության որեւէ հնարավորություն, հռետորաբանությամբ եւ գործողություններով վարկաբեկելով նաեւ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները։ Մասնավորապես ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանում շարունակվում են հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, ինչի հետեւանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկման։

Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։ Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների եւ այն փաստը, որ Ադրբեջանը մինչեւ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործերի շարք է»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

595