Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանում շահերի բախման արդյունքում պաշտոնատար անձանց կողմից ձեռք բերված ցանկացած գույք, արտոնություն կամ առավելություն անհատույց կերպով կփոխանցվի պետությանը։ Այս մասին նախատեսված է «Շահերի բախման մասին» նոր օրինագծում։

Նախաձեռնության համաձայն՝ պետական ծառայողները պարտավոր կլինեն կամավոր վերադարձնել ապօրինի ձեռք բերված ակտիվները կամ ամբողջությամբ փոխհատուցել դրանց արժեքը։ Հակառակ դեպքում այդ բարիքները կամ դրանց դրամական համարժեքը կբռնագանձվեն հարկադիր կարգով։

Բռնագանձման մեխանիզմը կգործարկվի վերահսկող մարմինների հայցերի հիման վրա՝ դատական կարգով, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։

126