Այսօրվա գործադիր նիստին ՀՀ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի կողմից շահարկվող միջանցքի բացման թեմայի շուրջ։

«Ադրբեջանը հետեւողական գործողություններ է ձեռնարկում ՝ վարկաբեկելու տարածաշրջանում կոմունիկացիաների բացման թեման։ Ի հեճուկս այն բանի, որ ոչ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ոչ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որեւէ միջանցք արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ։ Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ միջանցքի թեմա ՝ մատնանաշելով կոնկրետ երթուղիներ եւ ուղղություններ։

Նախկինում բազմիցս ասել եմ, որ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու միջանցքային տրամաբանության որեւէ հարց եւ վերըհիշատակված ձեւակերպումներով Ադրբեջանը փորձում է խափանել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման, որը ոչ միայն չափազանց կարեւոր հարց է մեզ համար, այլեւ գտնվում է մեր կառավարության առաջնահերթությունների շարքում։

Մեզ համար միանշանակ է եւ աներկբա, որ տարածաշրջանի բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաները պետք է բացվեն եւ ինչպես Հայաստանն Ադրբեջանի տարածքով պետք է հաղորթակցություն ունենա՝ այդ թվում դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պիտի հաղորթակցություն ունենա դեպի Նախիջեւան, Վրաստան, Իրան», - ասաց Փաշինյանը։

Մանրամասները ՝ տեսանյութում։

1675