Վերին Կարմիրաղբյուրի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են (լուսանկարներ)

Ավարտական փուլում են ՀՀ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 1,65 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Շինաշխատանքները մեկնարկել էին 2020 թ. օգոստոսին` հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։
Կառուցվել է ջրահեռացման համակարգը, ասֆալտապատվել է ճանապարհը, տեղադրվել են ճանապարհային նշաններ, արհեստական անհարթություններ։
Ասֆալտապատվել են նաև դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի տանող մուտքերը։
Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը նշում է, որ ճանապարհի հիմնանորոգումը նպաստում է գյուղի զարգացմանը, բնակիչների բարեկեցության բարձրացմանը։
30 Հուլիս, 2021 21:31
613
Հրդեհ Վերին Կարմիրաղբյուր գյուղում
17 Մարտ, 2025 10:17
Վերին Լարս տանող ճանապարհի մի մասում վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը
20 Փետրվար, 2025 14:27
Վերին Լարսի ճանապարհը թեթև մարդատար ավտոմեքենաների համար բացվել է
19 Դեկտեմբեր, 2024 17:13
Հրդեհ Վերին Կարմիրաղբյուր գյուղում
17 Մարտ, 2025 10:17
Արցախից տեղահանված ևս 2 ընտանիք բնակություն է հաստատել Ներքին Կարմիրաղբյուրում (լուսանկարներ)
29 Հունիս, 2021 15:53
Գյուղում կյանքը շարունակվում է բնականոն հունով. Ներքին Կարմիրաղբյուրի համայնքապետ
27 Մայիս, 2021 18:13