44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Վուրգավան և Սահառ գյուղերից տեղահանված 2 ընտանիք բնակություն է հաստատել սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում:

Կայացել է Ավետիսյանների(Վուրգավան) և Այվազյանների(Սահառ) ընտանիքների համար «Հայկական վերաբնակեցման միության» ջանքերով ձեռք բերված, վերանորոգված, կահավորված առանձնատների բնակարանամուտի արարողությունը:

«Հայկական վերաբնակեցման միության» (Armenian Resettlement Coalition - ARC) կազմում ներգրավված են Ամերիկյան «Փարոս» հիմնադրամը (The Paros Foundation), «Focus on Children Now - FCN» բարեգործական կազմակերպությունը (Focus on Children Now - FCN), «Սահման» ՀԿ-ն (Սահման ՀԿ Sahman NGO) և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը (Teach For Armenia):

«Հայկական վերաբնակեցման միության» ջանքերով Ներքին Կարմիրաղբյուրում բնակություն է հաստատել 5 ընտանիք:

 

1157