«Նոյեմբերի 17» ջախջախված ահաբեկչական կազմակերպության անդամ Իրակլիս Կոստարիսը, որը դատապարտվել էր ցմահ ազատազրկան եւ 23 տարվա բանտարկության լրագրող եւ քաղաքական գործիչ Պավլոս Բակոյանիսի սպանության համար, ազատ է արձակվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Կոստարիսը, որը ձախ ահաբեկչական կազմակերպության անդամ էր 1987 թվականից մինչեւ 2002թ. դրա ջախջախումը, հինգշաբթի ազատ է արձակվել մի շարք պայմաններով, որոնք հունական լրատվամիջոցները չեն նշում։

Հանցագործը դատապարտվել էր մի շարք հանցագործությունների համար, ներառյալ 1989թ. Պավլոս Բակոյանիսի՝ Աթենքի ներկայիս քաղաքապետ Կոստաս Բակոյանիսի հոր սպանությունը։ Կոստասը Հունաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Դորա Բակոյանիի որդին եւ նախկին վարչապետ Կոնստանտինոս Միցոտակիսի (1918-2017) թոռն է։ Դորա Բակոյանիի հարազատ եղբայրը Հունաստանի ներկայիս վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն է։

 

Աղբյուր՝ news.am

174