Խաբարովսկի երկրամասում Սու-35Ս է կործանվել
Ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը։ Օդաչուն կատապուլտվել է, նրան արդեն հայտնաբերել են։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում Սու-35Ս է ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«ՍՈՒ-35Ս-ի մոտ պլանային թռիչքի կատարման ժամանակ խափանվել է շարժիչը, օդաչուն կատապուլտվել է, նա հայտնաբերվել է, նրա առողջությանը վտանգ չի սպառնում»,–գրում է կայքը։
Ըստ նախնական տվյալների` կործանիչն ընկել է Օխոտի ծովը։
Նշենք, որ Սու-35Ս-ն հիմնովին մոդերնիզացված «4++» սերնդի կործանիչ է։ Կործանիչը կարողանում է զարգացնել 2500 կմ/ժ արագություն, կարող է առանց լիցքավորման թռչել 3600 կմ։ Այն կարող է մինչև 8 տոննա մարտական բեռ տեղափոխել։
Աղբյուր՝ armeniasputnik.am
31 Հուլիս, 2021 22:23
1267
Առաջին անգամ էի Երևանում․ հյուրընկալ, գեղեցիկ, համեղ, կենսունակ քաղաք է՝ յուրահատուկ մթնոլորտով․ Ալսու
03 Մայիս, 2026 17:30
Լոնդոնում պատրաստվել է 440 մետր երկարությամբ տիրամիսու, որը գրանցվել է Գինեսի գրքում
27 Ապրիլ, 2026 16:13
Իսպանիայի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
19 Սեպտեմբեր, 2025 12:12
Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցություններում չի նախատեսվում ԵՄ-ի մասնակցությունը․ Պեսկով
29 Հոկտեմբեր, 2026 12:58
Ուկրաինայում հակամարտությունը մոտենում է ավարտին. Թրամփ
23 Հոկտեմբեր, 2026 10:30
Պուտինը հայտնել է՝ ՌԴ-ն կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ նոյեմբերի կեսին․ Ուշակով
21 Հոկտեմբեր, 2026 17:42