ԱՄՆ-ն վերսկսում է անօրինական միգրանտների արագացված արտաքսումն իրենց հայրենիք
ԱՄՆ-ի կառավարությունը վերսկսել է արագացված ընթացակարգով Կենտրոնական Ամերիկայից անօրինական միգրանտներին հայրենիք արտաքսելու գործընթացը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը:
Նշվում է, որ հուլիսի 30-ին Տեխաս նահանգից իրականացվել է արտաքսման երկու թռիչք: Առաջին ինքնաթիռը մեկնել է Գվատեմալա, երկրորդը՝ Հոնդուրաս: Ընդհանուր առմամբ, այդ թռիչքներով ԱՄՆ-ից արտաքսվել է 73 մարդ: Հիմնականում նրանք ընտանիք չունեցող անձինք ենք:
Ի սկզբանե, պլանավորվում էր արտաքսել 147 մարդու, սակայն որոշների դեպքում գործընթացը հետաձգվել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով:
31 Հուլիս, 2021 22:39
966
Եթե դեմոկրատները հաղթեն, ԱՄՆ-ն կդառնա միակուսակցական երկիր․ Մասկ
30 Հոկտեմբեր, 2026 14:17
Կատարի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ բանակցությունները շարունակելու համար
30 Հոկտեմբեր, 2026 12:22
ԱՄՆ-ն խստացնում է վիզաների վերահսկողությունը՝ կանխելու «ծննդաբերական զբոսաշրջությունը»
30 Հոկտեմբեր, 2026 11:49