Ալեքսանդր Գրիգորյանը վերադարձել է և կշարունակի գլխավորել «Ալաշկերտը»

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ Ալեքսանդր Գրիգորյանը վերադարձել է և կշարունակի գլխավորել թիմը:
«Մեծ ուրախությամբ ցանկանում ենք հայտնել, որ նախորդ օրերի ընթացքում բարելավվել է Ալեքսանդր Գրիգորյանի կնոջ առողջական վիճակը , ինչի շնորհիվ գլխավոր մարզիչը վերադարձել է Երևան և կշարունակի գլխավորել «Ալաշկերտը»,- ասված է հայտարարությունում:
01 Օգոստոս, 2021 02:32
470