
44 օրյա պատերազմի մասնակից Սեյրան Սողոյանը գրում է.
«Քանի որ Երևանի Պետական Համալսարանը ու իր հարթակները զբաղված են ավելի շատ քաղաքական հարցերով,քան ուսանողներով ու ուսանողների հարցերով,որոշեցի այսքան ամիսներ հետո ,չստանալով ինձ այդքան հուզող հարցերի պատասխանները,ինքս քայլեր ձեռնարկել։Ու քանի որ մոտենում է ուսումնական տարին ,չեմ կարող անտարբեր մնալ։Լինելով Զինվորի տանը ՝բուժման ընթացքում փորձեցի ուսումս ու բուժումս համատեղել՝չնայած շատ բարդություններին ու դժվարություններին ,ու դրան զուգահեռ պատրաստվում էի ամփոփիչ քննություններին։Ընկերս,ում հետ բուժվում էինք,կվկայի ինչպես էի պատրաստվում քննություններին։ԻնչևԷ,դա չէ էականը.Ես այս ամենին գումարած իմ բուժման թանկ ժամանակներից տրամադրում էի քննություններին։Սակայն լինում էր նաև այնպես,որ չէի կարողանում մասնակցել.արդյունքում ունեմ մեկ լուծարք ու մեկ չներկայացած քննությանը։Երևի կա՛մ հավես չունեյի՞,կա՛մ հարկ չէի՞ համարել մասնակցել քննությանը.Այդպես են եզրակացրել իմ դասախոսները։Այդ ամենն ինձ այս պահին շատ քիչ է հետաքրքրում։Հիմա էլ ոչ թե դիմում եմ համալսարանին կամ առավելևս Ուխ-ներին ,այլ նրանց,ովքեր ինձ կցանկանան օգտակար լինել որոշակի տվյալներով։Իմ ծանոթների,անծանոթների,ընկերների ու հարազատների մեջ կա՞ն մարդիկ,ովքեր գիտեն թե պատերազմից տուժած անվաթոռով քանի՞ ուսանող կա համալսարանում»:
Հ. Գ. ավելի ուշ Սեյրան Սողոյանը գրել է.
«Նախորդ գրառումս վերաբերում էր համալսարանները զինհաշմանդամներին հարամարեցնելուն։Ես տեղեկացա ,որ Զինվորի տունը զբաղվում է այդ հարցերով և արդեն քայլեր է ձեռնարկում,որպեսզի թեքահարթակներ տեղադրվեն և ամբողջովին հարմարեցվեն հենաշարժողական խնդիր ունեցող մարդկանց համար։Շնորհակալ եմ բոլոր նրանց,ովքեր անտարբեր չանցան և իրենց լուծումները առաջարկեցին։Իսկ ինչ վերաբերում է իմ քննություններին,անկեղծ ասած չեմ մտածում ո’չ լուծարքի մասին,ո’չ էլ առավել ևս չներկայացածի մասին,դա էլ կհանձնենք։Այնուամենայնիվ,համալսարանների և մնացած այլ հաստատությունների հարմարեցվածությունը զինհաշմանդամների համար մնում է ու մնալու է օրակարգում։
Շնորհակալ եմ»: