Ղազախստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ТАСС-ը։
«Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը ձեր ուղեգծի լայն աջակցության վառ վկայությունն է։ Այն ուղղված է հասարակության մեջ կայունության, միասնության ու համերաշխության ապահովմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը»,- նշված է Տոկաևի շնորհավորական ուղերձում:
Ղազախստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի հետագա գործունեությունը կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանն ու առաջընթացին, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:
02 Օգոստոս, 2021 21:12
776
Ղազախստանի նախագահականը կադրեր է հրապարակել Երևանում անցկացվող COP17-ից
16 Հոկտեմբեր, 2026 20:33
Ղազախստանում ռազմածովային զորավարժության ժամանակ զոհված զինծառայողների թիվը հասել է 12-ի
25 Սեպտեմբեր, 2026 10:46
Ղազախստանում զորավարժությունների ժամանակ Կասպից ծովի ալիքները քշել են զինվորականներին․ հայտնի է 9 զոհի մասին
24 Սեպտեմբեր, 2026 21:37
Եթե իմ դեմ փաստեր ունեն, չեն օգտագործում՝ կեղծ ընդդիմադիր են. Փաշինյան (տեսանյութ)
29 Հոկտեմբեր, 2026 14:15
Մեր տանը Ձեզ պաշտում են քաղաքացին` Փաշինյանին
24 Հոկտեմբեր, 2026 19:30
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան
24 Հոկտեմբեր, 2026 19:13