
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2020 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը:
Օրակարգի նախագծում ընդգրկված է 16 հարց:
16-րդ հարցը .Երևան քաղաքի Լեփսիուսի 2-րդ փողոցն Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց անվանափոխելու մասին է:
Նախագծում մասնավորապես նշվում է.
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 2-րդ փողոցն անվանափոխել քաղաքական, հասարակական, ռազմական, ազգային ազատագրական գործիչ, հայ ազգի բարեկամ Ուսուբ Բեկ Թեմուրյանի անվամբ՝ «Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: