Երեկ Araratnews.am-ն ահազանգ է ստացել Յոհաննես Լեփսիուսի անվան դպրոցի աշակերտներից, որոնք հայտել են, որ առավոտյան ժամը 8։30-10։00-ն ընկած հատվածում, հեռավար անցկացվող դասի ընթացքում, հանկարծակի հայտնվել է ոմն դիմակավորված անձ եւ ահաբեկել աշակերտներին։

Araratnews.am-ը կապ հաստատեց Յոհաննես Լեփսիուսի անվան դպրոցի փոխտնօրեն տիկին Գեւորգյանի հետ՝ դեպքի մասին պարզաբանում ստանալու համար։

«Վախենալու ոչինչ չկա։ Մենք ունեցել ենք հեռավար դասերի անցկացման փորձ, ամեն ինչից տեղյակ ենք եւ ամեն ինչ վերահսկում ենք։ Բացի աշակերտներից, դասերի լինքերը ոչ ոք չի ստանում եւ մենք ամեն օր հիշեցնում ենք երեխաներին չփոխանցել ոչ ոքի իրենց անձնական լինքը՝ նույնիսկ տան անդամներին։ Կարծում եմ, դուք էլ եք արդեն համոզվել, որ դեպքն ուղղակի մանկական չար կատակի արդյունք է։ Մենք հերքում ենք, որ ասվել են «Армения - это Азербайджан», «Армения - это больше не Армения, а Арменикистан» արտահայտությունները. ուսուցչի խոսքով՝ նման բան չի եղել։ Դեպքը եղել է միայն 5-րդ դասարանում, 9-րդում  այդպիսի դեպք չի եղել։ Մենք զրուցել ենք երեխաների հետ, բացատրել նրանց ամեն ինչ»,- ասաց փոխտնօրենը։

Մարիամ Գեւորգյան

1817