Օգոստոսի 13-ին՝ ժամը 19։00-ին, <> հրավիրում է հարգարժան հյուրերին «Գառնի» պատմամշակութային տաճարում կայնալիք յուրօրինակ բարեգործական համերգին: Մոսկվայի փողային անսամբլի մասնակցությամբ համերգի ծրագրում կհնչեն Ա․ Խաչատրյանի, Ա․ Բաբաջանյանի, Կ․Դեբյուսսի, Ի․ Ֆ․ Ստրավինսկու, Է․ Գրիգի ստեղծագործությունները ։ Ներկաների համար միջոցառման հանդիսավոր բացումը կպարգևի անմոռանալի պահեր՝ անսամբլի կատարմամբ կհնչի Արամա Խաչատրյանի հայտնի <<Սուսերով պարը>> յուրատիպ գործիքավորմամբ՝ բուգի վուգի ոճով Միջոցառման ընթացքում կցուցադրվեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների ձեռքի աշխատանքները։ Ցուցադրության ընթացքում կլինի նաև ցուցահանդես-վաճառք ,որը ո՛չ միայն հնարավորորություն կտա մասնակիցներին վաստակելու իրենց աշխատանքների արդյունքները, այլ նաեւ խթան կհանդիսանա նրանց էլ ավելի ներգրավմանն ներկայիս հետպատերազմյան կյանքին։ Միջոցառման կազմակերպիչները ՝<> «Երեխաները ցանկանում են նվագել» խորագիրը կրող բարեգործական համերգից ստացված հասույթով նախատեսում են նաև երաժշտական գործիքներ ձեռք բերել Հադրութից և Շուշիից տեղահանված ու Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում բնակվող այն երեխաների համար, ովքեր ուսանել են Արցախի Հանրապետության երաժշտական դպրոցներում և հիմա ունեն երաժշտական գործիքների կարիք ։

Համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել https://moscowclassicensemble.com/concerts?fbclid=IwAR1myxd9bjhbatUN5sNR2bsZwaYA2qlne0HimUkmbtcCkD_-W8BK-G2tbqg Այլ մանրամաների համար կարող եք այցելել https://www.instagram.com/p/CRzJ011IIPH/?utm_medium=copy_link&fbclid=IwAR0WwxLAMUo2PNebba7iMY454Nrqh22ymbJEkiSsVMfVu-8IiRrJpEw2jRQ

2919