ՏՈԿԻՈ2020․ Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարեց ադրբեջանցի մարզիկ Ռաֆիգ Հուսեյնովի հետ և պարտություն կրեց 4։1 հաշվով։
Հիշեցնենք, որ Կարապետ Չալյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5:0 հաշվով հաղթեց 2021 թ. Ասիայի չեմպիոն ուզբեկ Յալգասբայ Բերդիմուրատովին: Քառորդ եզրափակիչում մրցելով 2018 թ. աշխարհի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի հաղթող՝ 35-ամյա ռուս Ալեքսանդր Չեխիրկինի հետ և հաղթանակ տոնելով 2։1 հաշվով՝ դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց 2։6 հաշվով Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մախմուդովին։
03 Օգոստոս, 2021 19:00
8980