Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատվիրակման միջոցով շարունակում է մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման գործընթացը։

 Երևանում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման համար նախարարությունը 2021 թվականի համար հատկացրել է շուրջ 15 մլն 150 հազար դրամ։  

Մատուցվող ծառայությունների շրջանակում ապահովվում է մտավոր և հոգեկան խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց՝ համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, սոցիալական ներառումը հասարակություն․ աշխատանքներ են իրականացվում՝ կանխարգելելու նրանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:

Շահառուները ստանում են ցերեկային խնամք, ձևավորում և զարգացնում են ինքնասպասարկման, կենցաղավարման, հաղորդակցման հմտությունները, զարգացնում անկախ և ինքնուրույն կյանք վարելու կարողությունները։

Երևանում ծառայությունները մատուցում է «Մայրի» հասարակական կազմակերպությունը։

179