ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է.

«Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021թ. պետական աջակցության ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում։

Ծրագրին մասնակցելու համար մատակարարները մինչև տվյալ տարվա օգոստոսի 12-ը պետք է դիմեն նախարարություն՝ սուբսիդավորման կամ փոխհատուցման պայմանագիր կնքելու համար։

Շահառուներ կարող են հանդիսանալ 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները։

Մատակարարները ծրագրի շրջանակում սերմերի վաճառքը պետք է իրականացնեն օգոստոսի 17-ից մինչև նոյեմբերի 1-ը:

Ծրագրի մանրամասները և դիմելու կարգը՝ այստեղ»:

1131