Աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցում կստանա Արթիկի շահառուների երկրորդ խումբը

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի շահառուների երկրորդ խմբի համար մեկնարկել է աշնանացան ցորենի ցանքատարածությունների գումարների փոխհատուցման գործընթացը։
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը:
Փոխհատուցում կստանան 671 շահառուներ՝ ընդհանուր 110 մլն դրամ։ Արթիկի տարածաշրջանում ընդհանուր առմամբ ծրագրից օգտվելու է 2376 շահառու՝ 229 մլն 687 հազար դրամի շրջանակներում։
Շիրակի մարզում 5804 շահառու է օգտվել ծրագրից։ Փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։
Կառավարությունը մեկ հեկտարի հաշվով հավաստագրված սերմեր ցանողներին փոխհատուցում է 120 հազար, 70 հազար դրամի չափով էլ ոչ հավաստագրված սերմերով մշակելու պարագայում։
21 Ապրիլ, 2023 00:46
797
Մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսություններին մասնակի կփոխհատուցվեն աշնանացան ցորենի մշակության ծախսերը
27 Հոկտեմբեր, 2022 21:37
Աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում
07 Օգոստոս, 2021 20:34
Մեկնարկել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական ծրագիրը (տեսանյութ)
29 Հուլիս, 2020 18:11
Աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը կիրականացվի ՀՀ բոլոր մարզերում
07 Օգոստոս, 2021 20:34
Մշակվել է աշնանային ցորենի արտադրության պետական աջակցության ծրագիր
25 Հուլիս, 2020 19:13