Մի փոքր ինֆորմացիա թալիբների մասին, ովքեր քիչ առաջ զավթեցին իշխանությունը շուրջ 33 միլիոն բնակչություն ունեցող Աֆղանստանում։

Թալիբների պաշտոնական կրոնն իսլամի այնպիսի ուղղությունն է, ինչպիսին է աշարիականությունը. յուրաքանչյուր ոք, որ հակադրվում է այդ գաղափարախոսությանը, մոլորյալ է ու ենթակա է հալածանքի։

Թալիբանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ներմուծում է շարիաթի նորմերը, որոնց կատարումը խիստ վերահսկվում է։

Արգելված են հեռուստատեսությունը, երաժշտությունն ու երաժշտական գործիքները, կերպարվեստը, ալկոհոլը, համակարգիչները և համացանցը, շախմատը և այլն։

Տղամարդկանց պարտադրվում է անպայման ունենալ որոշակի երկարությամբ մորուք։

Կանանց արգելվել է աշխատել, բուժվել արական սեռի բժիշկների մոտ, բաց դեմքով և առանց ամուսնու կամ արական սեռի ազգականի հայտնվել հասարակական վայրերում։

Թալիբները հանդես են գալիս հօգուտ կանանց կրթության արգելման։ Նրանց հարձակումների օբյեկտ հաճախ դառնում են դպրոցները. միայն 2008 թվականին Պակիստանի Սվետ հյուսիսարևմտյան շրջանում, թալիբների կողմից ոչնչացվել է ավելի քան 170 դպրոց, որոնցում սովորում էին շուրջ 55 000 տղաներ և աղջիկներ։

Այս մասին իր էջում գրել է Մովսես Հարությույանը։

5634