ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և եվրոպական մի քանի պետությունների միջև «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունները վավերացնելուն:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին կիրարկման երեք արձանագրությունները՝  Բուլղարիայի Հանրապետության հետ, Բենիլյուքսի պետությունների  (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդերլանդների Թագավորություն) հետ և Գերմանիայի Դաշնության հետ, ներկայացրեց ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

 

«Արձանագրությունների նպատակն է կողմերի միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակում դյուրացնել ռեադմիսիայի համաձայնագրի իրականացումը: Արձանագրությունները նախատեսում են մանրամասն կանոններ ՀՀ-ի և Բենլիյուքսի պետությունների, Գերանիայի և Բուլղարիայի միջև հարաբերություններում կիրարակման մասով»,-ասաց ծառայության պետը:

 

Հետընդունման ոլորտում ՀՀ քաղաքականությունը միտված է ԵՄ անդամ երկրների հետ միգրացիայի ոլորտում համագործակցության սերտացմանը: Այս համատեքստում Ղազարանը խիստ կարևորեց անօրինական միգրացիայի դեմ պայքարը: Նրա վստահեցմամբ՝ արձանագրությունների վավերացումը դրական ազդեցություն կունենա այդ համագործակցության ընդլայնման և խորացման վրա: Ամենաշատ հետընդունումն իրականացվում է Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Բելգիայից:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում:

681