Սիլիկյան թաղամասում երեկվանից կոյուղաջուրը ողողում է փողոցները. «Վեոլիա Ջրից» ասել են՝«շաբաթ-կիրակին կանցնի, կգանք»

shamshyan.com-ը հաղորդում է, որ երեկվանից հակասանիտարական վիճակ է ստեղծվել Երեւանի Սիլիկյան թաղամասում։ 3-րդ եւ 10-րդ փողոցների խաչմերուկում կոյուղաջուրը դիտահորից դուրս է գալիս ու ողողում ողջ ճանապարհը, որտեղ տիրում է գարշահոտություն։
Կայքի հետ զրույցում բնակիչներն ասել են, որ զանգահարում են «Վեոլիա Ջուր», բայց ոչ մի դրական արդյունք։ «Մեզ պատասխանում են, թե շաբաթ-կիրակին կանցնի, նոր կգանք։ Ստացվում է՝ մենք՝ հարկատուներս, որ վարձերը կանոնավոր մուծում ենք «Վեոլիա Ջրի» համար, շաբաթ-կիրակի մեռյալ սեզոն է։ Ամառվա այս տապին շոգն էլ, որ խեղդում է, հոտից չենք կարողանում ո՛չ փողոց դուրս գալ, ո՛չ էլ տան լուսամուտները բացել»։
22 Օգոստոս, 2021 20:05
1739
Հայտնի է՝ երբ կվերականգնվի Սիլիկյան թաղ. 1-13 փողոցների ջրամատակարարումը
07 Նոյեմբեր, 2024 01:50
Ալիևի վարչակարգի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը անմարդկային է և դաժան․ ԵԽ պատգամավորը
26 Հուլիս, 2023 19:58
Մեզ շտապ անհրաժեշտ են անհատական պատժամիջոցներ ադրբեջանցի հանցագործների դեմ․ Եվրախորհրդարանի պատգամավոր
03 Հոկտեմբեր, 2022 14:48
Փոխվարչապետն ընդունել է «Վեոլիա»-ի՝ Հայաստանի հարցերով տնօրենին. քննարկել են ջրի սակագնի հարցը
05 Փետրվար, 2021 21:06
Նշված հասցեներում ջուր չի լինի
18 Ապրիլ, 2025 11:19
Վթարային ջրանջատում՝ Գորիս և Սևան քաղաքներում
17 Ապրիլ, 2025 10:29
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
17 Ապրիլ, 2025 10:12