Օգոստոսի 23-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ընդհարման հետևանքով 7 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

«Քաբուլի օդանավակայանի դարպասների մոտ մեծաթիվ մարդկանց կուտակման պատճառով ներկաները սկսել են հրել օտարերկրացի զինվորականներին, ինչը պատասխան արձագանք է առաջացրել սկզբում «Թալիբանի», իսկ հետո օտարերկրյա ուժերի կողմից»,-հայտնում է գործակալությունը։

Աղբյուրի տվյալներով՝ ընդհարման զոհն է դարձել անվտանգության ուժերի մեկ աշխատակից, 2 թալիբ և 4 մարդ, ովքեր փորձել են լքել Աֆղանստանը։ Ականատեսը նաև հաստատել է, որ թալիբներն ու օտարերկրացի զինծառայողները կրակել են միմյանց վրա։

1653