
Երեկ՝ օգոստոսի 23-ին, Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ղրիմյան հարթակ» խորագրով գագաթնաժողովը, որին մասնակցել են պատվիրակություններ 44 երկրներից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գագաթնաժողովին մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Ղրիմը Ուկրաինա է»:
Արտահայտելով Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում՝ Չավուշօղլուն նշել է, որ Անկարան «երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնազավթումը և կսատարի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»: Չավուշօղլուն հայտնել է, որ միջազգային հանրությունը պետք է «մեկ ձայնով» հանդես գա Ռուսաստանի կողմից միջազգային օրենքի խախտման դեմ:
#Canlı📡#Kırım Platformu Açılış Zirvesi#Live📡
— Mevlüt Çavuşoğlu (@MevlutCavusoglu) August 23, 2021
Inaugural Summit of the International #Crimea Platform
📍Kiev https://t.co/TrT74pbtqM