ԱՄՆ-ում գիտնականները կլոնավորել են Պրժեւալսկու ձի վաղուց սատկած  ձիու գեներից։ Այս մասին հայտնում է կենդանիների գենետիկ տվյալների պահպանման եւ վերականգնման ուղղությամբ մասնագիտացած Revive & Restore կայքը։

Քուռակը, որին անվանակոչել են Քուրտ (գենետիկայի մասնագետ Քուրտ Բենիրշկեի պատվին) ծնվել է 2020 թվականի օգոստոսի 6-ին։ Կլոնավորման համար օգտագործել են 1980 թվականին սառեցված` 1975 թվականին ծնված բրիտանական ձիու բջիջները ։ Այժմ այդպիսի ձիերը 2-ն են։

Պրժևալսկու ձին ձիերի ընտանիքի միասմբակավոր կենդանի է, վայրի ձի։ Հայտնաբերել է ռուս ճանապարհորդ Ն․ Մ․ Պրժևալսկին կենտրոնական ասիայում։ Ընտանի ձիերից տարբերվում է կարճ, կանգնած բաշով ճակատի մազափնջի բացակայությամբ, կարճ պոչով, որի հիմքի մասը ծածկված է կարճ մազերով, խոշոր գլխով։

 

919