1lurer.am-ը Սյունիքից վերջին մանրամասներն է հայտնում առավոտից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակ հատվածի վերաբերյալ:

Շարունակում է փակ մնալ Կապան-Գորիս ավտոճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը, սակայն դա վարորդներին չի խանգահարում ընթանալ այլընտրանքային ճանապարհով:

«Մենք գտնվում ենք Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածում, այստեղ ընթանում է բնականոն երթևեկություն, թեև ճանապարհը վերակառուցվող է և ընթանում են եռուն շինաշխատանքներ»,-հայտնում է կայքը՝ հիշեցնելով, որ բանակցություններն սկսվել են 15:00-ից և մինչ այս պահն ընթանում են:

2005