Ադրբեջանական զինուժի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի տեղեկություններով, մինչև երեկո կբացվի:

AraratNews.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ այս պահին եռակողմ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ:

«Ինձ հավաստիացրել են, որ մինչև երեկո ճանապարհը բաց կլինի», - հաղորդել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը՝ հավելելով, որ առայժմ այլ տեղեկություններ չկան: 

Պատգամավորը նաև ընդգծել է, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե նշված տարածքի հարակից գյուղերի բնակչությանը տարհանում են:

«Երեկ երեկոյան տարհանել են ճանապարհին գտնված մեքենաները: Բայց մամուլը գրել է, որ հարակից գյուղերի բնակչությանն են տարհանում: Ես դա հերքել եմ», - ասել է Ղահրամանյանը:

1567