Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ծրագրում նախատեսված կազմակերպություններից երկուսի պետական բաժնեմասը մասնավորեցվել է:

Հաշվետու տարվա ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից պետական և համայնքային բյուջեներ մուտքագրվել է 845.281 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է շուրջ 208 տոկոսով: Հաշվետու ժամանակահատվածում ծրագրում ընդգրկվել են նաև «Արմենիկում» և «Հեր-Հեր հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ները. սրանց ուղղությամբ իրականացվում են մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունն օրինագծի վերաբերյալ դրական էր. այս մասին հայտնել է Նարեկ Ղահրամանյանը:

678