Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուժեղ Հայաստան» -ի Նարեկ Կարապետյանն այսօր ցնցել է համացանցը հուժկու «բացահայտմամբ» , թե իբր վերջերս Ադրբեջանի քաղաքացիներին հնարավորություն է տրվել պետական գույք և հող ձեռք բերել ՀՀ-ում։ Տարածվող տեղեկատվությունն ,իհարկե, մանկամիտ և պարզունակ կեղծիք է։ Իսկ իրականությունն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ երբեք որևէ սահմանափակում չի եղել օտարերկրյա ոչ մի երկրի քաղաքացու գույքի սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ։ Օտարերկրացիներին արգելվել է ունենալ հողի նկատմամբ սեփականության իրավունք, ինչը, սակայն, վերացվել է 2018թ․ հունվարին ԱԺ կողմից ընդունված հողային օրենսգրքի փոփոխություններով։

Եթե «2018», «Հունվար», «ԱԺ» բառերը պարոն Կարապետյանին ոչինչ չհուշեցին, կարող է ստուգել այդ ժամանակվա ՀՀԿ խմբակցության կազմը:

307