Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 1-ից համացանցում ակտիվորեն և համակարգված կերպով շրրջանառվում է տեղեկություն, թե իբր Վրաստանում հայտնաբերվել են Թուրքիայում տպագրված 100 հազարավոր հայկական կեղծ անձնագրեր, նույնականացման քարտեր։
Տեղեկությունն առաջինը՝ հոկտեմբերի 1-ին, հայաստանյան տեղեկատվական տիրույթում տարածել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, որը հղում անելով վրացական պաշտոնական ինչ-որ աղբյուների գրել էր․ «Վրաց֊թուրքական սահմանային մաքսակետում 3 օր առաջ հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր․․․ Հետաքննությանը ներգրավված են Ինտերպոլի և ՆԱՏՕ֊ի ծառայությունները։ Այս առիթով Վրաստանի ՆԳ նախարարը հայտնել է ապօրինի զանգվածային ներգաղթ կամ դիվերսիա կազմակերպելու հնարավոր սպառնալիքը չեզոքացնելու մասին․․․Դատելով հատկապես՝ այդ կեղծ փաստաթղթերում նաև հայկական ազգանունների առատությունից, անհանգստանալու հիմքեր ունենք նաև մենք»։

Այս գրառումն արտատպել են հայաստանյան բազմաթիվ խոշոր լրատվամիջոցներ (news.am, panorama.am, pastinfo.am, TV5 և այլն):
Նշենք, որ նախկին նախարարի գրառումից հետո տեղեկությունը սկսել են ակտիվորեն շրջանառել սոցիալական մեդիայի տարբեր օգտատերեր ու էջեր՝ պնդելով որ այդ անձնագրերը նախատեսված էին Հայաստանում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար (1, 2, 3)։
«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրելով վրաստնայան պաշտոնական ու արժանահավատ աղբյուրները վերոհիշյալ տեղեկության վերբերյալ ոչինչ չի հայտնաբերել։ FIP.am-ը այսօր՝ հոկտմեբերի 6-ին, փորձել է կապ հաստատեց Դանիելյանի հետ, սակայն վերջինը մի քանի զանգի չպատասխանելուց հետո վերցրեց հեռախոսը և լսելով մեր հարցը արագ արձագանքեց․ «Ժամանակ չունեմ» ու հրաժարվեց պատասխանել հարցերին։
Արդեն կարճ ժամանակ անց Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումն անհասանելի էր։
Հատկանշական է, որ այսօր՝ հոկտեմբերի 6-ին Դանիելյանի արդեն իսկ հեռացված գրառմանը հղում անելով ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկությունը տարածել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մամուլի քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը։
Շրջանառվող տեղեկությանը ՀՀ ներքին գործերի նախարարությունը անդրադարարձել է լուրը տարածվելուց միայն 4 օր անց՝ Armenpress-ի հետ զրույցում հերքելով դրա ճշմարտացիությունը։ «Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի», — նշել է ՆԳՆ մամուլի քարտուղարը։
Ավելին ՝ սկզբնաղբյուրում: